211652_close_icon
views-count20389 դիտում article-date 12:02 17-07-2021

Զոհված զինվորի մայրը տաքսու վարորդին խնդրում է վերադարձնել հեռախոսը, որի մեջ զոհված որդու նկարներն ու տեսանյութերն են

Զոհված զինվորի մայրը խնդրում է տաքսու վարորդին վերադարձնել հեռախոսը, որտեղ գտնվում են զոհված որդու նկարներն ու տեսանյութերը:

Ֆեյսբուքյան տեսաուղերձում մայրը նշում է, որ ամսի 14-ին տաքսիով Դավիթ Բեկ փողոցի՝ Թոխմախի գերեզմանների մոտից գնացել է Զեյթուն՝ Ռայնիս փողոց:

Նա նաև խնդրում է հեռախոսի սպասարկման կամ առքուվաճառքի կետերի աշխատողներին չփչացնել այն. «Եթե գնել եք այդ հեռախոսը, ես ձեզնից կգնեմ: Խնդրում եմ՝ իմ հեռախոսը վերադարձրեք: Նաեւ դիմում եմ իմ ընկերներին, տարածեք այս տեսանյութը»,- արցունքն աչքերն նշել է կինը՝ հավելելով, որ հեռախոսը Samsung A8 է, սև գույնի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր