10589 դիտում
10:26 20-07-2017
Խորհրդային Միության ավերակները առ այսօր մնում են մեր ուղեղներում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե որևէ բան քանդում ես, պետք է իմանաս, թե ինչ ես տեղը դնելու: Դա վերաբերում է թե՛ մեծ և թե՛ փոքր գործերին: Խորհրդային համակարգը անարդյունավետ էր, կեղծ էր, հայտնվել էր խոր փոսի, փակուղու մեջ: Բայց երբ որոշում ընդունվեց այն «վերակառուցել», պատկերացում չկար, թե ինչ է տեղը հայտնվելու: Խորհրդային վերնախավում «վերակառուցելու» գաղափարը հասունացել էր դեռևս Անդրոպովի ժամանակ: Բայց ստալինյան այն կառույցը, որն Անդրոպովը երկար ժամանակ ղեկավարում էր, ունի իր «խաղի կանոնները», իր կաղապարները, որոնք թույլ չէին տալիս, որ ծնվեն իսկապես թարմ գաղափարներ, ձևավորվեն իսկապես նոր մոտեցումներ: Եվ այն պահին, երբ Անդրոպովի մահից հետո նրա «պրոտեժեն» 1985 թվականին փորձեց այդ «վերակառուցումը» սկսել, նման ծրագրեր դարձյալ գոյություն չունեին:
Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ Գորբաչովն ամերիկյան լրտես էր (ժողովրդական ֆոլկլորը թողնենք ֆեյսբուքին), այլ այն, որ նա հստակ պատկերացում չուներ, թե ինչ է «վերակառուցման» արդյունքում ծնվելու: Արդյունքում՝ ստացանք ավերակներ, որոնց վրա Պուտինը փորձում է ինչ-որ նոր բան սարքել, բայց քանի որ նա էլ է նույն ստալինյան հիմնարկի ներկայացուցիչը, նա նույնպես հարցին մոտենում է ճիշտ նույն կաղապարներով:
Ինչ պետք է արվեր 1985 թվականին՝ ես չգիտեմ: Կարող եմ ասել՝ ինչ պետք չէր անել. պետք չէր շտապել՝ ունենալ երկրի հետագա զարգացման մանրակրկիտ ծրագիր, նոր միայն զգուշորեն և աստիճանաբար փոխել այն, ինչ պետք էր առաջին հերթին փոխել, հետո՝ երկրորդ հերթին, հետո՝ երրորդ և այլն:
Հասկանում եմ, որ իմ այս պահպանողական մոտեցումը շատերին գուցե դուր չգա, բայց ցանկացած կտրուկ քայլ ցավ է պատճառում մարդկանց: Կարծում եմ՝ դա ակնհայտ է:
Նույնը՝ շատ ավելի մանր գործերում: «Ֆիրդուսի» շուկան, իհարկե, ճարտարապետական կոթող չէր, ոչ էլ մշակութային արժեք: Դա տգեղ, նեղ, փնթի «միջանցք» էր, որը գոյության իրավունք չունի մայրաքաղաքում, առավել ևս՝ դրա կենտրոնում: Առևտրականները նախօրոք զգուշացված էին, որ «Ֆիրդուսնոցը» կապամոնտաժվի, ինչն անխուսափելի էր: Բայց նրանց առաջարկվեց գնալ այլ տոնավաճառներ, որտեղ տեղի վարձը ավելի բարձր է, քան «Ֆիրդուսնոցում»: Ինձ թվում է՝ ապամոնտաժման քայլը կատարելուց առաջ պետք էր ստեղծել «սոցիալական ամորտիզատորներ», օրինակ՝ փոխհատուցել առևտրականներին մեկ-երկու ամսվա եկամուտը (որը, կարծում եմ, չնչին է), որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել նոր պայմաններին:
Բայց ամենակարևորը՝ քանդելուց առաջ պետք էր որոշել, թե ինչ է տեղը լինելու, գտնել համապատասխան ներդրողին, կառուցապատողին և տեղեկացնել այդ ամենի մասին երևանցիներին: Հակառակ դեպքում «Ֆիրդուսնոցի» ավերակները կմնան շաբաթներով, գուցե ամիսներրով: Ճիշտ այնպես, ինչպես առ այսօր մնում են Խորհրդային Միության ավերակները: Առաջին հերթին՝ մեր ուղեղներում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
09:31 08-06-2016
Ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ որևէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով. «Առավոտ»
2185 դիտում
11:07 30-11-2016
Բռնության մշակույթը հերոսական տեսք է ստանում սահմանափակ ուղեղներում. «Առավոտ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»