2196 դիտում
09:31 08-06-2016
Ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ որևէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Իհարկե, Հայաստանում և Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ։ Գոյության ունի «ուժային համակարգ», որը 90–ականների կեսերին ստեղծվել է զինվորականների, դաշտային հրամանատարների, այդ թվում Սամվել Բաբայանի կողմից, և, ըստ որի, ցանկացած «հեղինակություն», թաղի տղա, «ֆիդայի», «օրգանի աշխատող», երկրապահ կամ թիկնապահ կարող էր անպատիժ ծեծուջարդի ենթարկել ցանկացած մարդու, որն իրեն կամ առավել ևս՝ իր «շեՖին» թարս կնայեր։ Դե, բնականաբար, այդ համակարգն օգտագործվում էր նաև քաղաքական նպատակներով։
Ասել, որ այդ տեսակի մարդիկ այսօր գործում են նույն լկտիությամբ, կարծում եմ՝ չափազանցություն կլիներ՝ դեպքերն ակնհայտորեն քչացել են։ Բայց երբեմն ի հայտ են գալիս, այսպես ասած, «ռեցիդիվներ»։ Այսինքն՝ ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ որևէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով։ Ամենակարճ ճանապարհն այդ մարդկանց դատելն է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2218 դիտում
11:07 30-11-2016
Բռնության մշակույթը հերոսական տեսք է ստանում սահմանափակ ուղեղներում. «Առավոտ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1801 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին