211652_close_icon
views-count2185 դիտում article-date 11:07 30-11-2016

Բռնության մշակույթը հերոսական տեսք է ստանում սահմանափակ ուղեղներում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե ես սխալվեմ և արտասանեմ «գենդեր» բառը, դա կնշանակի, որ ես «գրանտ եմ կպցրել» և դրդում եմ ամբողջ հայ ժողովրդին դառնալ միասեռական: Եթե լեզուս սայթաքի և արտաբերի «ընտանեկան բռնություն» բառակապակցությունը, ուրեմն ես միացել եմ հայ ժողովրդի դեմ հյուսված «հուդա-մասոնական դավադրությանը» և ցանկանում եմ քանդել բոլոր հայ ընտանիքները, մասնավորապես՝ ուզում եմ, որ հայ երեխաներին խլեն իրենց ծնողներից: Բայց եկեք մի պահ վերանանք «եվրոպաներից» և դրամաշնորհներից ու պատասխանենք մի պարզ հարցի՝ ընտանեկան բռնությունը ճի՞շտ բան է, թե՞ սխալ: Ինձ թվում է՝ դա սխալ է. նախ և առաջ այն պատճառով, որ մարդու սոցիալական ընկալումները ծնված օրվանից սկսած (և նույնիսկ ծնվելուց առաջ) ձևավորվում են ընտանիքում: Ոչ միայն ֆիզիկական բռնությունը, ծեծուջարդը՝ ցանկացած կոպիտ խոսք, ցանկացած ոչ բարյացակամ հայացք մի վերք է, որը մենք հասցնում ենք երեխային: Իսկ եթե մենք ձեռք ենք բարձրացնում կամ գոռում ենք երեխայի վրա՝ դա ուղիղ ճանապարհ է մեր զավակների մոտ հոգեկան խնդիրներ ստեղծելու համար: Այնպես որ՝ «ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում» կարգախոսը՝ համեմված հայրական կամ մայրական ապտակներով, երեսպաշտ է և ցինիկ: Եթե առավել «քյարթու» մեր հայրենակիցները գտնում են, որ իրենք իրավունք ունեն դիմելու ընտանեկան բռնությունների (կրկնեմ՝ ոչ միայն ֆիզիկական), որ դա իրենց անձնական գործն է, կամ՝ որ դա «հին հայկական ավանդույթ» է, ուրեմն այստեղ պետությունն անելիք ունի: Ո՞ւր էր, թե մեր պետական մարմիններն իսկապես կարողանային արդյունավետ ձևով պաշտպանել երեխաներին՝ հատկապես այն ընտանիքներում, որտեղ կան նաև սոցիալական խնդիրներ: Բայց պետության թուլությունը որևէ ձևով չի արդարացնում բռնության մշակույթը, որն ինչ-որ «հերոսական տեսք» է ստանում որոշակի սահմանափակ ուղեղներում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր