Apple-ը քննարկում է մատնահետքի միջոցով ոստիկանություն զանգահարելու հնարավորությունը
Apple ընկերությունը քննարկում է մատնահետքի միջոցով ոստիկանություն զանգահարելու հնարավորությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
iPhone ունեցողները կկարողանան ծրագրի միջոցով արտակարգ իրավիճակի դեպքում զանգահարել ոստիկանություն կամ այլ ծառայություն: Դրա համար անհրաժեշտ կլինի նախապես պահպանված տարբերակով դասավորել մատնահետքերի հերթականությունը:
Ընկերությունը կարծում է, որ այս ծրագիրը կօգնի գործել աննկատ և օպերատիվ: