3833 դիտում
13:00 19-07-2017
Ֆիլիպիններում զինյալները հարձակվել են երկրի նախագահի թիկնազորի վրա. կան տուժածներ
Ֆիլիպինների հարավում գտնվող Կոտաբատո նահանգում զինված հարձակում է կատարվել այդ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի անվտանգության աշխատակիցների վրա, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ֆիլիպինների պաշտպանության բանակի գեներալ Գիլբերտ Գապայի խոսքով՝ զոհեր չկան։
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահի թիկնապահները գտնվում էին Արական և Դավաո քաղաքների միջև ընկած հատվածում։ Վերջիններս ուղևորվում էին Կագայան-դե-Օրո քաղաք, որտեղ պատրաստվում էին նախնական ստուգումներ անցկացնել նախագահի ժամանումից առաջ։
Նմանատիպ նյութեր
978 դիտում
09:17 03-09-2015
Թուրքիայում քուրդ զինյալները հարձակվել են ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա. կան վիրավորներ
8303 դիտում
22:15 18-06-2017
Աֆղանստանում զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր
2863 դիտում
15:50 28-08-2016
Ֆիլիպիններում գրոհայինները հարձակվել են բանտի վրա. 28 բանտարկյալ փախուստի է դիմել
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը