Ֆիլիպիններում գրոհայինները հարձակվել են բանտի վրա. 28 բանտարկյալ փախուստի է դիմել
Ֆիլիպիններում գրոհայինները հարձակվել են բանտի վրա: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
Հարձակման հետևանքով 28 բանտարկյալ փախուստի է դիմել բանտից:
Իսլամական «Մաունտե» խմբավորման մոտ 50 գրոհայիններ Մարավի քաղաքում հարձակվել են բանտի վրա, որտեղ մի քանի օր առաջ կալանավորել էին նրանց 8 համախոհներին:
Եվս 20 բանտարկյալ օգտվելով իրավիճակից՝ նույնպես փախուստի է դիմել: