211652_close_icon
views-count4556 դիտում article-date 10:09 19-07-2017

Հայաստանին իր ուղեծրում պահելու Կրեմլի քաղաքականությունն ավելի է ուժեղացել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը չի բացառում, որ Ռուսաստանում հայ վարորդների նկատմամբ իրականացվող ճնշումներն ուղղված են Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման դեմ: «Մոսկվայի այս կեցվածքը ինձ հիշեցնում են 2012-2013 թթ. Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումները: Այն ժամանակ էլ Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ կանխել Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը և դրա համար կիրառում էր ճնշ­ման տարբեր գործիքներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ Հայաստանի ռուսիֆիկացման և soft power-ի միջոցով Հայաստանում Ռուսաստանի վերաբերյալ դրական իմիջ ապահովելու խնդիրը վաղուց է դրել և Հայաստանին իր ուղեծրում պահելու Կրեմլի քաղաքականությու­նը վերջին տարիներին ավելի է ուժեղացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր