211652_close_icon
views-count6059 դիտում article-date 10:20 19-07-2017

Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Մելքումյանը հայտարարագրել է մեկ բազմաբնակարան բնակելի շենք ու երկու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18-ի դրությամբ ունեցել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 4 միլիոն դրամ ու 331 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Հունվարի 1-ից մինչև մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 5 միլիոն 49 հազար դրամ և ստացվել 1 միլիոն 479 հազար ու 2 միլիոն 331 հազար աշխատավարձերից: Իսկ մնացած 1 միլիոն 239 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարների համագումարն է: Հավելենք, որ «Ծառուկյան» խմբակցության անդամ Մելքումյանը միաժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր