8854 դիտում
11:29 28-03-2017
Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 32 միլիոն 559 հազար դրամ, 1 միլիոն 993 հազար ամերիկյան դոլար և 37 հազար եվրո. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը ավելի քան 2 միլիարդ դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: Գուրգեն Արսենյանը 2016 թ. վերջում ունեցել է 2 միլիարդ 816 միլիոն 406 հազար դրամ փոխառություններ և 1 միլիոն դրամի չափով էլ՝ ներդրումներ: Պաշտոնյայի դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին փոքր-ինչ տարբեր են եղել՝ Արսենյանը նախորդ տարի ավելացրել է իր բանկային հաշիվների վրա գտնվող գումարները:
Տարեսկզբին նա ունեցել է 24 միլիոն 525 հազար դրամ, 1 միլիոն 351 հազար ԱՄն դոլար և 23 հազար 276 եվրո դրամական միջոցներ, իսկ արդեն տարեվերջին՝ 32 միլիոն 559 հազար դրամ, 1 միլիոն 993 հազար ամերիկյան դոլար և 37 հազար եվրո: Պատգամավորի տարեկան եկամուտներն էլ ստացվել են 800 միլիոն 903 հազար դրամ շահաբաժնից, 93 միլիոն 59 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, 15 միլիոն 120 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարներից և 5 միլիոն 934 հազար տարեկան աշխատավարձից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9268 դիտում
09:35 05-12-2017
Արամ Մկրտչյանը հայտարարագրել է 11 միլիոն դրամ, 23 հազար դոլար ու 21 հազար եվրո. «Փաստ»
4733 դիտում
09:40 09-05-2018
ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը 211 հազար դոլար և ավելի քան 50 միլիոն դրամ է հայտարարագրել. «Փաստ»
32367 դիտում
09:40 16-06-2018
Կարեն Ավագյանի եղբայրը ունի 7 անշարժ գույք, 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո. «Փաստ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»