211652_close_icon
views-count7752 դիտում article-date 19:41 18-07-2017

ԵԱՏՄ–ից դուրս գալու խնդիր չկա. Շարմազանով. tert.am

Չեմ կարծում, որ Հայաստանն այսօր ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու խնդիր ունի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ , Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու կոչին, որը բխում էր ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկից: Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկում էր ՀՀ իշխանություններին՝ երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքները ճանաչվեն: Մինչդեռ ըստ Մարուքյանի՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և այդ նորմերի համաձայն՝ ՀՀ աշխատուժը ազատ կարող է աշխատել ՌԴ–ում կամ միության անդամ այլ պետությունների տարածքում: Այսինքն՝ ԵԱՏՄ համաձայնագրի կետը չի կիրառվում, որը ՌԴ-ի ցանկացած օրենքից բարձր իրավաբանական ուժ ունի: Էդուարդ Շարմազանովը Մարուքյանի այդ գնահատականը որակեց ռադիկալ էմոցիոնալ և ընդգծեց, թե Հայաստանը ԵԱՏՄ մտնելով՝ որևէ պետություան լավություն չի արել: «Մենք այնտեղ չենք մտել Ռուսաստանի Դաշնության կամ այլ պետության շահի համար, մենք մուտք ենք գործել ԵՏԱՄ, քանի որ ոչ միայն ՀՀԿ-ն, այլ այն բոլոր 104 պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել ԵԱՏՄ մտնելուն՝ ԲՀԿ, ՀՅԴ, նույնիսկ ընդդիմության ներկայացուցիչներից, հաշվի է առնվել մեր պետական շահը»,-ասաց նա: Նա նկատեց, թե ինչպես ցանկացած միության մեջ, ԵԱՏՄ-ում էլ կարող են լինել խնդիրներ: «Այդ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ արտգործնախարարությունների, կառավարությունների, միգուցե Ներքին գործերի նախարարության կամ ոստիկանության, միգուցե խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների: Եվ հետո, ո՞վ է ասել, որ երբ մտնում ես մի միություն՝ որևէ խնդիր չի լինում, նույն Հունաստանը դժգոհ է ԵՄ քաղաքականությունից, ՆԱՏՕ-ում Թուրքիան ունի լուրջ խնդիրներ: Այսինքն՝ մենք դուրս գալու խնդիր չենք տեսնում ոչ թե նրա համար, որ դա դուր չի գա ՌԴ-ին, այլ որովհետև դա չի բխում մեր շահերից»,- ասաց Շարմազանովը և նշեց, թե կա տնտեսական պարզ հաշվարկ, թե մտնելով ինչքան օգուտ է եղել երկրին: «Իսկ պարոն հարգարժան Մարուքյանին ասեք վնասերը կարո՞ղ է հաշվել, ով պետք է փոխհատուցի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ՌԴ պետդումայի նախագահի հայտարարությանը, ապա ԱԺ փոխխոսնակը շեշտեց, թե բնականաբար տեղում պատասխան տվել է, թե ԱԺ նախագահի, թե ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կողմից և պատվիրակության այլ անդամների կողից: «Ես որպես ՀՀԿ խոսնակ ևս մեկ անգամ ասում եմ, որ ՀՀ-ում միակ պետական պաշտոնական լեզուն հայերենն է և դա սահմանադրական նորմ է, դա ՀՀ ազատ, անկախ քաղաքացիների որոշումն է և բացառապես ՀՀ քաղաքացիների խնդիրն է: Պետդումայի նախագահի գործառույթների մեջ չի մտնում այլ երկրներում, մասնավորապես ՀՀ-ում առաջարկություն անել, թե որ լեզուն լինի պաշտոնական, որ լեզուն չլինի, և այս հարցը կապել վարորդների խնդրի հետ՝ ընդունելի չէ և չի բխում մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակից»,-ասաց նա: Աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2017/07/18/sharmazanov/2434670]tert.am[/url]

Նմանատիպ նյութեր