Վերականգնվող էներգետիկային ուղղված ծրագրերն աշնանը տեսանելի կլինեն. փոխնախարար
2018 թվականի հունվարի մեկից անցում են կատարելու ԵՄ-ի հետ ինքնահայտարարագրման ինստիտուտին, ինչը հնարավորություն կտա առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու մինչև 6000 եվրո արտահանում իրականացնել մեկ անգամ ինքնահայտարարագրումից հետո: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն, անդրադառնալով Կառավարության ներդրումային ծրագրերին:
Նա հայտնեց նաև, որ նախարարության կողմից քայլեր են իրականացվում պետության նկատմամբ վստահության մթնոլորտն ամրապնդելու ուղղությամբ:
Փոխնախարարը հայտարարեց, որ աշնանը տեսանելի կլինեն վերականգնվող էներգետիկայի ոլորտին ուղղված ծրագրերը և չբացառեց, որ նոր ՀԷԿ-եր կկառուցեն, կամ հները կվերականգնվեն: Ըստ նրա դա էներգետիկայի լավագույն աղբյուրներից մեկն է և հավաստիացրեց, որ բնապահպանական հետևանքները հաշվի են առնվելու: