4233 դիտում
18:41 19-06-2014
Երևանի մարդաշատ թաղամասերից մեկում ստեղծվել է «մինի աղբանոց», իր գարշահոտությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի 22 շենքի, նրան հարակից բնակելի շենքերի բնակիչներից, ովքեր բարձրաձայնում են, որ ամառվա այս տապին ճանճերի, մոծակների մի իսկական գրոհ է սկսվել իրենց տներ:
Այսօր՝ հունիսի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները մատնացույց էին անում բակում դեռևս ԽՍՀՄ տարիներից գործող, սակայն այժմ անմխիթար ավերակի վերածված ու որպես զուգարան ու աղբավայր օգտագործվող կաթսայատունը ասելով, որ թաղապետարանը 2 անգամ «ԿԱՄԱԶ»-ներով աղբը հեռացրել է սակայն որոշ ժամանակ անց անփույթ ու փնթի բնակիչների մեղքով, տարածքը նորից վերածվել է աղբանոցի, չզիջելով Սովետաշենի հայտնի աղբանոցին:
Մի քանի տարեց բնակիչներ էլ ասում էին. «գոհ ենք, որ թաղապետարանը, թաղապետով, կոմունալ ու սանմքարման պետերով եկան, սրտացավ բնակիչների հետ համատեղ տարան այդ աղբը, բայց թաղապետարանը պետք է հայտնաբերի կաթսայատան սեփականատիրոջն ու պարտավորեցնի որպեսզի հետևի խոզի հոգեբանությամբ առաջնորդվող բնակիչները չայլանդակեն տարածքն ու գարշահոտություն չտարածվի թաղամասում:Իսկ այժմ խնդիրն արդեն հրատապ է և եթե նույն վիճակը մնա, ապա հնարավոր չի լինի չխուսափել վարաքից»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+