22 համարի միկրոավտոբուսային երթուղին այլևս չի սպասարկվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում գործող թիվ 22 համարի միկրոավտոբուսային երթուղին այլևս չի սպասարկվում: «ՀԺ»-ն դա պարզել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումների ուսումնասիրությունից, ըստ որոնց՝ սպասարկման իրավունք ուներ «Իսավ» ՍՊԸ-ն։ Սակայն այդ իրավունքը քաղաքապետի որոշմամբ դադարեցվել է։
Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի հավելվածից կհանվի միկրոավտոբուսային թիվ 22 երթուղին։
Ի դեպ, «Իսավ» ՍՊԸ-ն այն ընկերություններից էր, որոնք 2013 թվականին արդարացնում էին Երևանի քաղաքապետի որոշումը՝ սակագինը թանկացնել 50 դրամով: «Իսավ» ՍՊԸ-ի տնօրենը հայտարարում էր, որ 50 դրամով ուղեվարձը բարձրացնելը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ արդեն մի քանի տարի ամեն ինչ այնքան է թանկացել, որ բիզնեսը շահույթ չի բերում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]