211652_close_icon
views-count5363 դիտում article-date 16:59 31-07-2019

Երևանի միկրոավտոբուսային 48 համարի երթուղու աշխատանքը օգոստոսի 1-ից կդադարեցվի

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 48 երթուղու աշխատանքը օգոստոսի 1-ից կդադարեցվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: «Հարգելի համաքաղաքացիներ, շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը: Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով՝ ա) միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգիծը Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ.48 երթուղու վերջնակետ). բ) մասնակիորեն կփոփոխվի միկրոավտոբուսային հ.52 երթուղու ուղեգիծը. այն 15-րդ թաղամասից (Գ.Չաուշի հրապարակից) կշահագործվի միկրոավտոբուսային հ.48 երթուղու ուղեգծով՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով մինչև Սեբաստիայի փողոց, այնուհետև գործող ուղեգծով: Միկրոավտոբուսային հ.48 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր