40959 դիտում
10:04 18-07-2017
«Թող բոլոր զինվորները վերադառնան տուն». պատգամավոր Գ. Պետրոսյանի որդին զորացրվել է. iravunk.com
Մինչ տարբեր լրատվամիջոցներ շարունակում են ուսումնասիրել եւ մանրամասներ պարզել, թե որ պաշտոնյան ինչպես ու ինչ պատճառաբանությամբ է իր որդուն հեռու պահել բանակից, «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ շարունակում է հպարտանալ արցախյան մարտական դիրքերում ծառայած եւ այսօր զորացրված իր զինվոր որդիով: Ժամեր առաջ սոցցանցում նա հետեւյալ գրառումն է կատարել. «Որդիս հենց նոր վերադարձավ… Թող բոլոր զինվորները վերադառնան տուն ու սեղան նստեն ծնողների հետ…»:
Ի դեպ, նշենք, որ պատգամավորի որդին բանակում բավական աչքի է ընկել, միեւնույն ժամանակ, շտապենք ասել, որ օրինակելի ծառայությամբ, ինչի համար մի քանի շաբաթ առաջ պարգեւատրվել էր «Քաջարի մարտիկ» մեդալով:
Իսկ մեզ մնում է միանալ բազմաթիվ աչքալուսանքներին եւ մաղթել բոլոր զինվորներին բարի եւ անփորձանք վերադարձ դեպի տուն:
[b]ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ[/b]
Աղբյուրը՝ [url=http://www.iravunk.com/news/35013]iravunk.com[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2194 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
829 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
766 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը