211652_close_icon
views-count9030 դիտում article-date 23:37 17-07-2017

Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ և օգտակար է եղել. Վիգեն Սարգսյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանդիպման մանրամասներին ասել է. «Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ և օգտակար է եղել: Պայմանավորվածություններ ենք ձեռքբերել առաջիկա անելիքների շուրջ»,- ասել է Սարգսյանը: Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաև տեսել և գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն: Նշենք, որ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Բակո Սահակյանի մոտ հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր