211652_close_icon

Հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները

views-count4579 դիտում article-date 23:11 17-07-2017
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ճշգրտվել են այն տարածքները, որտեղ կատարվելու են նախատեսված աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները՝ դրանցում ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններին, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին: Հանձնարարվել է նաև տարածքների բաշխումը կատարել այնպես, որ շաբաթօրյակը նպատակին ծառայի:

Նմանատիպ նյութեր