3645 դիտում
20:45 07-11-2016
Նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին ընդառաջ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ արդեն իսկ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները: Նշվել է, որ մինչ այդ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվել են տեղային շաբաթօրյակները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նախատեսված տարածքները՝ առանձնակի ուշադրություն սևեռելով նաև բոլոր այն տարածքներին, որտեղ բազմաթիվ ծառեր էին վնասվել նախորդ շաբաթ տեղացած առատ ձյան հետևանքով:
«Մեկ-երկու օրվա ընթացքում գույքագրեք բոլոր այն տարածքները, որտեղ վնասվել են ծառերը, որպեսզի դրանք լրացնենք նոր տնկիներով: Ինչ վերաբերում է նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին, ապա հստակ աշխատանքներ տարեք, որպեսզի դրանց, ինչպես և նախորդող տարիներին, ակտիվորեն մասնակցեն նաև մեր համաքաղաքացիներն ու շահագրգիռ կազմակերպությունները: Նախապես բոլորին ապահովեք համապատասխան տնկիներով և անհրաժեշտ պարագաներով, նաև նշեք այն տարածքները, որտեղ առավել նպատակահարմար է ծառատունկի իրականացումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2141 դիտում
14:28 10-04-2017
Նախապատրաստական աշխատանքներ կկատարվեն ապրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին ընդառաջ
4444 դիտում
23:11 17-07-2017
Հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները
835 դիտում
14:48 26-03-2015
Գնդաձև ակացիաների ծառատունկ` համաքաղաքային ծառատունկին ընդառաջ