Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին միացան նաև ՀՊՄՀ-ի ուսանողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, ապրիլի 9-ին, Երևանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ: Քաղաքի մաքրման և կանաչապատման աշխատանքներին մասնակցում են հասարակական կազմակերպություններ, տարբեր երիտասարդական կառույցներ, աշակերտներ:
«Համաքաղաքային ծառատունկերն ու շաբաթօրյակները հրաշալի առիթ են` մեր համաքաղաքացիներին համախմբելու և բոլորով միասին քաղաքի կանաչապատմանն ու մաքրությանը մասնակցություն ունենալու համար: Վերջին տարիների փորձը նաև ապացուցել է, որ մեր բնակիչներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին և տարեցտարի ավելի շատ մարդիկ են մասնակցում: Նաև նկատել եմ, որ յուրաքանչյուրն ավելի սրտացավ է դառնում իր տնկած ծառի, թփի նկատմամբ, ինչն իսկապես ողջունելի է»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շաբաթօրյակին մասնակցեցին նաև ՀՊՄՀ-ի մի խումբ ուսանողներ: Նրանք ջանասիրաբար մաքրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հարակից տարածքները:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի