7057 դիտում
22:30 17-07-2017
«Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին մասնակցող ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է ամառային դպրոցի նպատակը և անցկացվող դասընթացների ուղղությունները:
Էդուարդ Շարմազանովի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ տարի այս օրերին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհված ոստիկանների հիշատակը:
Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում բարձր է գնահատել Սփյուռքի հայ համայնքներում ուսուցիչների՝ հայապահպանությանը միտված ազգանվեր գործունեությունը:
Անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ ռուսերենին՝ Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական միակ լեզուն հայերենն է, ինչը սահմանադրական նորմ է:
Հարցուպատասխանի ձևաչափում մանկավարժները բարձրացրել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, արտագաղթը կանխելուն, աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենադարձության խթանմանն ուղղված ռազմավարական ծրագրերին, քաղաքական գործընթացներին Սփյուռքի մասնակցությանը և այլն: Էդուարդ Շարմազանովը բոլոր հարցերի վերաբերյալ տվել է սպառիչ պատասխաններ:
Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ հայության խնդիրը Սփյուռքում հայապահպանությունն է, իսկ Հայաստանում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորել է սփյուռքահայ մանկավարժներին իրենց ամենօրյա գործունեությամբ աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց ոչ երբեք միակողմանի զիջումների ճանապարհով: Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է»:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հորդորել է միասնական լինել՝ փաստելով, որ հայ ժողովրդի հաջողության գրավականը միասնությունն է:
Հանդիպման ընթացքում պարոն Շարմազանովը համառոտ ներկայացրել է նաև ՀՀ Ազգային ժողովի գործառույթները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցումը:
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
10:26 28-01-2014
«Ուկրաինացիների հաղթանակն Ազատ Հայաստանի հաղթանակն է». Առավոտ
Այս բաժնից
706 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
754 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
721 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ