211652_close_icon
views-count3232 դիտում article-date 21:48 17-07-2017

Կազմվել են 60 պատմամշակութային շենքերի գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ գույքագրվել են մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակները: Գույքագրված 60 շենքերի համար կազմվել են նաև գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները: «Անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը տեսանելի լինի, քանի որ այս հարցի առնչությամբ շատ քննադատություններ կան: Օր առաջ պետք է հաստատել գովազդային անձնագրերի նախագծերը, և խստորեն հետևեք, որ տվյալ տնտեսվարողները խելամիտ ժամկետներում գովազդային վահանակները համապատասխանեցնեն գովազդային անձնագրերով սահմանված պահանջներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր