18862 դիտում
17:56 17-07-2016
Ալավերդիում այսօր եռատոն էր. նշվեց քաղաքի հիմնադրման 246-ամյակը, հանքագործի, ինչպես նաև մետալուրգի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում եռատոն էր. նշվում էր քաղաքի 246-ամյակը, հանքագործի, ինչպես նաև մետալուրգի օրը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետարանը տոների կապակցությամբ գեղեցիկ միջոցառումներ էր կազմակերպել, այդ թվում՝ մարզական փառատոն:
Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Ալավերդու ոստիկանապետ Վահագն Մոսինյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, հասարակ քաղաքացիներ:
Ալավերդու քաղաքապետարանի կողմից պարգևատրումների արժանացան տարբեր բնագավառներում աշխատող մի շարք քաղաքացիներ, ովքեր իրենց երկարամյա ավանդն են ներդրել քաղաքի զարգացման գործում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ոսկե մեդալով պարգևատրվեց նկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը, ում գործերը ցուցադրված են Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում:
Տեղի ունեցավ նաև «Պղնձե քաղաքի պատմությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որից հետո՝ «Ալավերդի» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այնուհետև Ալավերդու քաղաքային թատրոնում ցուցադրվեց «Պղնձի ֆրոնտում» ներկայացումը:
Եռատոնը «համեմվեց» մշակութային երգի ու պարի խմբերի գեղեցիկ ելույթներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
20:56 19-07-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
39825 դիտում
10:01 17-07-2017
Ալավերդիում շուքով նշվեց քաղաքի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
4315 դիտում
22:35 11-10-2016
Հանդիսավորությամբ նշվեց Գալուստ Կուլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60 ամյակը