6662 դիտում
22:03 16-07-2017
Սինգապուրում 182 տարի գործող ամենահին քրիստոնեական եկեղեցին հայկական է. «Հայկական ժամանակ»
Սինգապուրում արդեն 182 տարի գործող հայկական եկեղեցու մասին հոդված է հրապարակել mothership.sg կայքը, նշելով, որ այն պետք է լինի Սինգապուր այցելող զբոսաշրջիկների պարտադիր ուղղություններից մեկը.
«1835-ին կառուցված հայկական եկեղեցին Սինգապուրում ամենահին քրիստոնեական եկեղեցին է: 1819-ից երբ Սինգապուրը վերածվեց առևտրային ակտիվ նավահանգստի, հայերն ամենաառաջին առևտրականներից էին, որ հասան այնտեղ: Թեև թվով քիչ էին, սակայն 1820-ականներից սկսած կրոնական արարողություններ էին անցկացնում:
Հայերն ի սկզբանե այդ արարողություններն անցկացնում էին Առևտրականների հրապարակի հայտնի մատուռում, սակայն հետո դիմել են բրիտանական իշխանություններին, հող ստացել Canning Hill-ում և կառուցել իրենց եկեղեցին:
Եկեղեցին հայկական ճարտարապետության ավանդական դետալներով է և ավելին՝ վերևից նայելիս այն խաչի տեսք ունի:
Նմանատիպ նյութեր
2386 դիտում
23:59 12-10-2024
Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
5264 դիտում
23:12 02-12-2016
Ամենահին աստղային քարտեզը քանդակված է եղել մամոնտի փղաժանիքի փղոսկրի վրա, որի տարիքը գնահատվում է մոտ 32,500 տարի
Այս բաժնից
1204 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1045 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1033 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո