211652_close_icon
views-count5192 դիտում article-date 23:12 02-12-2016

Ամենահին աստղային քարտեզը քանդակված է եղել մամոնտի փղաժանիքի փղոսկրի վրա, որի տարիքը գնահատվում է մոտ 32,500 տարի

Ամենահին հայտնի աստղային երկնքի քարտեզը, քանդակված է եղել մամոնտի փղաժանիքի փղոսկրի վրա, որ հայտնագործվեց 1979 թվականին Գերմանիայում: Այս արտեֆակտն 32,500 տարեկան է և քանդակումներ ունի, որոնք նման են համաստեղությունների, որոնցից է Օրիոնը: Ֆրանսիայում Լասկոյի քարանձավների պատերին պատկերը նման է Պլեադայի(հուն.՝ յոթ քույրեր) աստղափնջին։ Սա եղել է 33,000-ից 10,000 տարի առաջ։ Հետազոտող Մայքլ Ա. Ռափփենգլյուքը առաջարկել է նաև մի տարբերակ, որ պատկերվածները՝ հարձակվող բիզոն, մի մարդ թռչնի գլխով և թռչնի գլուխ փայտի կտորի վրա, միասին կարող են խորհրդանշել ամառային եռանկյունին, որն այդ ժամանակ մայր չմտնող գոյացում էր: Մեկ այլ աստղային քարտեզ, ստեղծված ավելի քան 21,000 տարի առաջ, գտնվել է Մարոկկոյի Տիզնիտ քաղաքում։ Եզն այս վահանակում կարող է լինել Տավրոս համաստեղությունը, որի վրա կարելի նաև տեսնել Պլեադայի ուրվագծերը: Նեբրա երկնային սկավառակը, 30 սմ լայնությամբ բրոնզապատ ակավառակը, որ թվագրված է Ք.ա. 1600 թ.-ին, ներառում է ոսկե նշաններ, որոնք խորհրդանշում են արևը կամ լիալուսինը, լուսնային մահիկ, որոշ աստղեր, Պլեադան ներառված, և հնարավոր է նաև Ծիր Կաթինը:

Նմանատիպ նյութեր