211652_close_icon
views-count19653 դիտում article-date 15:02 12-09-2015

Ողբերգական դեպք Երևանում գործող Քրիստոնեական մշակույթի հիմնադրամում. 65-ամյա կինը խաղողի վազերը էտելիս հոսանքահարվել և տեղում մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 24 տան բակում, որտեղ գտնվում է Քրիստոնեական մշակույթի հիմնադրամը, 65-ամյա Անետա Միրզոյանը խաղողի վազերը էտելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար վնասել է «թարմայի» վրայով անցնող էլեկտրական լարը, ինչի հետևանքվ էլ հոսանքահարվել և տեղում մահացել է: Նշված տուն է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել են քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Ա. Միրզոյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ էր:

Նմանատիպ նյութեր