211652_close_icon
views-count3904 դիտում article-date 15:40 16-07-2017

Ամերիկացիների 48%-ը չի վստահում Թրամփին Պուտինի հետ բանակցելու հարցում

Ամերիկացիների գրեթե կեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու հարցում: Այս մասին վկայում են [url=https://www.washingtonpost.com/politics/poll-finds-trump-standing-weakened-since-springtime/2017/07/15/2decf03a-68d2-11e7-9928-22d00a47778f_story.html?hpid=hp_hp-top-table-main_poll-1220am%3Ahomepage%2Fstory&utm_term=.ae8d9d5deae9]Washington Post[/url] թերթի և ABC News հեռուստաալիքի կատարած հարցման արդյունքները: Հարցման համաձայն՝ հարցվածների 48%-ը Թրամփին բոլորովին չի վստահում Պուտինի հետ բանակցելու հարցում, 18%-ը «մի քիչ վստահում է»: 32%-ը կարծում է, որ Թրամփը կարող է բանակցել Պուտինի հետ: Ամերիկացիների 47%-ը Թրամփին ընդհանրապես չէր վստահի համաշխարհային առաջնորդներից ցանկացածի հետ բանակցելու հարցում: Հարցման համաձայն՝ ամերիկացիների 60%-ը համոզված է, որ Ռուսաստանը «փորձել է միջամտել» ԱՄՆ նախագահական ընտրություններին, 44%-ը կարծում է, որ Թրամփը դրանց «օգուտ է ստացել»: Թրամփի աշխատանքից դժգոհ է ամերիկացիների 58%-ը: Հարցումն անցկացվել է հուլիսի 10-13-ին, դրան մասնակցել է 1001 մարդ:

Նմանատիպ նյութեր