211652_close_icon
views-count5095 դիտում article-date 11:43 16-07-2017

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Գոգոլի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվել է մոտ 400 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում՝ հուշահամալիրի մոտակայքում՝ մոտ 2 հա, Ջրվեժ գյուղի ամառանոցներում՝ Մերգելյան փողոցի վերջնամասում` մոտ 100 քմ, Մ-4 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Մ-5 ավտոճանապարի էջմիածին-Արմավիր հատվածի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր