Հրդեհներ՝ խոտածածկ տարածքներում
                        Հուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Ներքին Չարբախ թաղամասում այրվել է 2500 քմ, Հալաբյան փողոցում` 500 քմ, Իսակովի պողոտայում` 60 քմ, Ծերեթլի փողոցում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

