«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց առաջին ստուգողական խաղում, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ 5:2 հաշվով հաղթելով «Լոս-Անջելես Գելեքսիին»
Մանկունկյանցիների կազմում գոլերից մեկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հանդիպմանը մասնակցել է 2-րդ խաղակեսից:
Նշենք, որ ամերիկյան հավաքի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 17-ին կհանդիպիսի «Ռեալ Սոլթ Լեյքին», որտեղ հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը, հուլիսի 20-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ, հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալի», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնայի»: