Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց, Մխիթարյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում վստահ հաղթանակ տարավ մրցաշարի հետնապահ «Սանդերլենդի» նկատմամբ` 3:0 հաշվով:
Մանկունյանցիները բավական հեշտ հաղթանակ տարան: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ խաղակեսի վերջում «Սանդերլենդը» մնաց 10 հոգով:
Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը: 89-րդ րոպեին Ռեշֆորդը վերջակետ դրեց խաղում` 3:0:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 57 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ: 54 միավոր ունի Լոնդոնի «Արսենալը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
[/b]
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3
Զլատան Իբրահիմովիչ, 30, Հենրիխ Մխիթարյան, 46, Մարկուս Ռեշֆորդ, 89