Մոսկվայում 2 Audi A8 մեքենաների վարորդները ուշ գիշեր դրիֆտ են կազմակերպել փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի Վորոբյովի Գորի հրապարակում՝ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դիմաց, Audi A8 մոդելի 2 մեքենա ուշ գիշեր դրիֆտ են կազմակերպել:
Օրինախախտ վարորդների վտանգավոր դրիֆտը նկատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ծառայողական մեքենայով մոտեցել, սակայն դրիֆտը վերածվել է հետապնդման. սպորտային հզոր Audi A8-ը անհետացել է տեսադաշտից:
Ներկայացնում ենք համացանցում ականատեսների կողմից տեղադրած տեսանյութը: