211652_close_icon
views-count11941 դիտում article-date 13:31 09-07-2023

Բագրատաշենի անցակետում՝ Վրաստանի կողմում, կիլոմետրանոց հերթեր են բեռնատար մեքենաների համար. վարորդները մի քանի գիշեր ստիպված անց են կացնում մեքենաներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 3 օր է՝ Բագրատաշենի անցակետում մեծ հերթեր են գոյացել բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդները Վրաստան մեկնելուց և վերադառնալուց ստիպված՝ օրերով սպասում են, որպեսզի անցնեն սահմանը: Նրանք  ասում էին, որ անգամ Լարսի անցակետում, որտեղ միշտ հերթեր են լինում, հերթ այս պահին  չկա, բայց Հայաստան-Վարստան սահմանի՝ Բագրատաշենի անցակետում, Վրաստանի կողմում կիլոմետրանոց հերթեր են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատար մեքենաների վարորդները ստիպված են մի քանի գիշեր մնալ ավտոմեքենաների մեջ, որ անցնեն սահմանը: Վարորդները խնդրում են պարզաբանում համապատասխան պետական կառույցից՝ արհեստական հերթերի գոյացման համար:

Քաղաքացիները նաև ասում էին, որ ունեն  ռենտգեն ստուգման շարժական մեքենա, որը գործի չեն դնում, այնինչ եթե գործի դնեն, հերթերը շատ արագ կվերանան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր