«The Fame Monster»-ի հաջողությունը թույլ տվեց Գագային սկսել իր երկրորդ համերգային շրջագայությունը՝ «The Monster Ball Tour»-ը, ալբոմի թողարկումից ընդամենը մի քանի շաբաթ և «The Fame Ball Tour»-ը ավարտելուց մի քանի ամիս անց։
Շրջագայությունը, որը տևեց մոտ մեկուկես տարի, բերեց 227,4 միլիոն դոլար եկամուտ՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշահութաբեր համերգային շրջգայություններից մեկը։