Հայտնի է դարձել «Տարվա կին» մրցանակաբաշխության հաղթողը՝ ըստ «Billboard» ամսագիրի
Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան ստացել է «Billboard» ամսագրի վարկածով «Տարվա կին» մրցանակը։ Այս մասին հայտնում է RBC-ն:
«Billboard Women in Music» ամենամյա արարողությունն անցկացվել է ուրբաթ երեկոյան, Նյու Յորքում։
58-ամյա երգչուհին երախտագիտություն է հայտնել իր երկրպագուներին՝ նշելով, որ հենց նրանց շնորհիվ է, որ ինքը ելույթ է ունենում արդեն ավելի քան 30 տարի։
«Ես այն երջանիկներից մեկն եմ, ովքեր մինչ օրս մնում են բեմում»,-ասել է երգչուհին՝ թվարկելով այն կատարողների անունները, ովքեր երիտասարդ են հեռացել կյանքից, այդ թվում՝ Մայքլ Ջեքսոնը, Ուիթնի Հյուսթոնը, Դևիդ Բոուին և Փրինսը։