14962 դիտում
11:24 15-07-2017
ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում անվճար տեղեր են բացվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, Երևանի պետական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում նոր ուսումնական տարվա համար հատկացվել են պետպատվերով տեղեր, յուրաքանչյուրում՝ երկուսը:
Իսկ ժամանակին նշված մասնագիտությունների համար անվճար ուսուցման համակարգում տեղեր չհատկացվելը կրթության գերատեսչությունը պատճառաբանում էր այն հանգամանքով, որ երկիրը չունի այդպիսի կարիք, նույնիսկ այդ մասնագետների ավելցուկ կա, հետևաբար արդարացված չէ, որ բյուջեից գումար տրամադրվի՝ լրացուցիչ կադրեր պատրաստելու համար:
Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, մեր զրույցում մեկնաբանելով կատարված փոփոխությունը, ասաց, որ այդպես ավելի նպատակահարմար է, քննարկվել է և որոշվել ԵՊՀ իրավագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտությունների համար հատկացնել երկուական տեղ: Ի դեպ, նախկինում, երբ անվճար տեղերն այստեղ վերացվեցին, շատերը դա քննադատում էին, համարելով, որ ոտնահարվում են ուսանողների իրավունքները:
«Եթե խոսում ենք կրթության իրավունքի մասին, դա ապահովված էր, որովհետև այլ բուհերում այդ մասնագիտությունների համար անվճար տեղեր կային, և դիմորդները կարող էին նախընտրել այդ բուհերը: Այսինքն՝ և՛ իրավունքի մասն է ապահովվում, և՛ ինչու չէ, հնարավորությունների»,- ասաց վարչության պետը:
Նա նկատեց, որ բուհերի տեղերը պարբերաբար վերանայվում են և հաջորդ տարիներին նույնպես հնարավոր են որոշակի տեղաշարժեր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1727 դիտում
18:29 03-09-2016
Պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետներում թափուր տեղեր կան
1805 դիտում
18:36 01-04-2014
ՀՀ ԲՈՒՀ-երում Արցախին կհատկացվեն 60 անվճար և 25 վճարովի տեղեր
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»