Թուրքիայի վարչապետը երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձը հավանական չի համարում
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավանական չի համարում երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձի իրականացումը: Այդ մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
«Նման իրավիճակի մասին խոսք գնալ չի կարող: Սակայն եթե որևէ մեկը որոշի նման հիմարություն անել, այս անգամ շատ ավելի մեծ գին կվճարի»,- ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ գյուլենականների դեմ պայքարը դեռևս չի ավարտվել և որ դատական գործընթացների ժամանակ կարող են նոր մանրամասներ ի հայտ գալ: