Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ, ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչ Քենան Էվրենը
Թուրքիայում մայիսի 9-ի առավոտյան 97 տարեկանում մահացել է այդ երկրի նախկին նախագահ, Թուրքիայում 1980 թվականին տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջուման կազմակերպիչ Քենան Էվրենը, գրում է թուրքական Milliyet թերթը:
Էվրենը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ վերջին 3 տարիներին գտնվում էր հոսպիտալում:
Դատավճռի կայացման ժամանակ Էվրենը և հեղաշրջման մեջ կազմակերպիչներից 86-ամյա Շահինքայան միակ ողջ մնացածներն էին: Էվրենը իր պաշտպանական խոսքում ասել էր, որ միայն իշխանությունն իր ձեռքը վերցնելու շնորհիվ երկիրը փրկվեց անարխիայից: Ըստ մեղադրական կողմի՝ Էվրենի՝ իշխանության գալով անօրինական մեղադրանքով նրա հրամանով մահապատժի ենթարկվեցին 50 հոգի, իսկ հարյուրավոր մարդիկ բանտարկվեցին: