211652_close_icon
views-count1175 դիտում article-date 13:17 05-07-2014

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հուլիսի 7-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Նմանատիպ նյութեր