2907 դիտում
10:02 14-07-2017
Ն. Փաշինյանի դեմ Տ. Մարգարյանի համար ցույց անողը բախվել է համակարգային անօրինականությանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի մրցույթում հաղթած Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:
Բաց նամակը, որը հրապարակել էր նաև armtimes.com-ը, բազմաթիվ աղաղակող խախտումների մասին ահազանգ էր: Նարեկ Մանթաշյանը մանրամասն ներկայացրել էր, որ իր հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն մրցույթում ինքն է հաղթել։
«Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ, և որ այդ տեղը Ա. Թաթոյանինն է: Ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով, որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի, և հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն»,- գրել է Նարեկ Մանթաշյանը ու նշել, թե ինչպես է կամայականությանը զոհ դառնալով՝ ազատվել աշխատանքից:
Այս պատմությունը ուշագրավ չէր դառնա, եթե armtimes.com-ին հայտնի չդառնար, որ Նարեկ Մանթաշյանը Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար ջանասիրաբար աշխատողների ցանկում է եղել: Վերջինս եղել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի օգնականը, «Երևան Կենտրոն» քրեակատարողականի հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարը, և վերջապես 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղ է գտել ՀՀԿ-ի ավագանու ցուցակում, սակայն ավագանու անդամ չի դարձել:
Նարեկ Մանթաշյանն աչքի է ընկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ, երբ դաշինքի անդամները այն ժամանակ քաղաքապետի իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բակային հանդիպումներ էին անցկացնում: ՀՀԿ-ի ավագանու թեկնածուն իր հայրենի Էրեբունի վարչական շրջանի բակերից մեկում մայիս 2-ին մի խումբ կանանց հետ, ինչպես Սամվել Ալեքսանյանն էր կազմակերպում, մոտեցել էր «Ելք» դաշինքի անդամներին և փորձել խոչընդոտել քարոզչությունը:
Երբ Նիկել Փաշինյանը մոտեցել էր Նարեկ Մանթաշյանին, որպեսզի պարզի, թե ինչ է նրանց ուզածը, ավագանու թեկնածուն ասել էր. «Մենք չեն ցանկանում խանգարել, ուղղակի «Ելք»-ը չկա ու մեր թեկնածուն Տարոն Մարգարյանն ա»: Նարեկ Մանթաշյանի այդ հայտարարությունից հետո, միանգամից երկու կին հայտարարել էին, որ իրենք ՀՀԿ-ական են, մյուսն էլ խոսելով Տարոն Մարգարյանի մասին՝ ասել էր, որ վերջինս է ամեն ինչ սարքել իրենց բակում: «Էս մեր թաղնա, դուք սկի իրավունք չունեք մեր թաղը մտնեք»,- Նարեկ Մանթաշյանի կողքին կանգնած կանանցից մեկը հանդիմանել էր «Ելք»-ի քարոզարշավի մասնակիցներին: Ավագանու թեկնածուն շարունակելով կանանց ակցիան, հայտարարել էր, թե «Ելք»-ն ասել է, որ վերելակները չեն աշխատում. «Եկա՞ք, տեսա՞ք, որ աշխատում է»:
«Հարգելիս, մեր թաղն ա, ես էլ ավագանու թեկնածու եմ, մեր թաղի ժողովուրդն իմ համար ու Տարոն Մարգարյանի համար հաստատ մեր թիմին են ընտրելու, որովհետև մենք ստեղ ենք ապրում, ստեղ ենք ծնվել, ստեղ ենք մեծացել, ու էդ հարգանքը, պատիվը վայելում ենք: Սենց 10 հոգով չենք պտտվում»,- լրագրողի հարցին ի պատասխան գոհունակությամբ ասել էր Մանթաշյանը:
Այս պատմության կարևոր արձանագրումն այն է, որ համակարգը չի ներում նույնիսկ յուրայիններին: ՀՀԿ-ի վերարտադրության համար ամեն ջանք գործադրածները պետք է գիտակցեն, որ անարդարությունն ու անօրինականությունը համակարգային է և վաղ թե ուշ իրենք ևս բախվելու են դրան:
Հ.Գ. Սա չի նշանակում, որ անհետևանք պետք է մնա Նարեկ Մանթաշյանի բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին, և եթե իսկապե՞ս անօրինականություն է տեղի ունեցել, խախտվել է քաղաքացու իրավունքները, ապա պետք է բոլոր օրինախախտներն իրենց պատիժը ստանան անկախ զբաղեցրած դիրքից և ազդեցությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
853 դիտում
15:04 15-09-2023
ՔՊ քայլերթին մասնակցելու համար նախարարություններից ցուցակ պահանջելու մասին գրառում անողը ներկայացվել է ՆԳՆ
826 դիտում
15:52 15-09-2023
ՔՊ քայլերթին մասնակցելու համար նախարարություններից ցուցակ պահանջելու մասին գրառում անողը ներկայացվել է ՆԳՆ
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am