211652_close_icon
views-count856 դիտում article-date 15:04 15-09-2023

ՔՊ քայլերթին մասնակցելու համար նախարարություններից ցուցակ պահանջելու մասին գրառում անողը ներկայացվել է ՆԳՆ

Հայաստանի ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել, որը կապված լուրերի հետ, ըստ որոնց նախարարություններից ցուցակներ են պահանջել ուրբաթ ժամը 18-ին ՔՊ-ի երթին մասնակցելու համար:

ՆԳՆ պարզաբանման մեջ նշվում է. «Սեպտեմբերի 13-ին սոցհարթակում օգտատեր Վ․ Սաղաթելյանը գրառում էր կատարել, որի մեջ «պաշտոնապես ու ամենայն պատասխանատվությամբ» հայտնել, որ «․․վարչապետի աշխատակազմից զանգահարել են նախարարություններ (առնվազն երկուսից ունեմ հստակ տվյալներ) և ցուցակ պահանջել այն աշխատակիցների, որոնք ուրբաթ օրը՝ ժամը 18.00-ին, լինելու են Էրեբունի թանգարանի մոտ և Նիկոլի հետ քայլերթով գան հրապարակ»:

Օգտատիրոջ ինքնությունը պարզելուց հետո գրառման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 8:30-ին, նա ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստաբանի ներկայությամբ հայտնել է, որ գրառումը կատարել է ինքը, լսել է ինչ-որ մեկից և հրաժարվել է գրառման վերաբերյալ տեղեկություններ և հաղորդում տալուց»։

Նմանատիպ նյութեր