211652_close_icon
views-count5403 դիտում article-date 19:14 22-12-2017

Կապ չունի՝ խախտում անողը աջ, թե ձախ ղեկով մեքենա է քշում. «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հանդիպել են նախարարի հետ. Tert.am

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները, ովքեր դեմ են աջ ղեկով մեքենաներ գնելու և վաճառելու իրավունքի արգելանքին, հանդիպել են Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ: Նախաձեռնության անդամներն այսօր Երևանում ավտոերթ անցկացրեցին՝ շարժվելով դեպի նախարարություն, ինչից հետո էլ հանդիպեցին Մարտիրոսյանի հետ: Հանդիպումը ընթանացել է լրագրողների մասնակցությամբ: Ինչպես ասաց նախաձեռնության համակարգողներից Գևորգ Աճեմյանը, ամբողջ փաթեթը պետք է չեղարկել կամ հետ կանչել: Նա նշեց, որ հարցը պետք է քննարկել նորից, ձևավորել աշխատանքային խումբ, ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, փորձագետներին և լսել բոլոր կողմերի կարծիքը: «Ոստիկանությունից տվյալներ կան, որոնց համաձայն` ավտոճանապարհային վթարների մինչև 11 տոկոսում են իրենց մասնակցությունն ունեցել աջ ղեկով մեքենաները: Ասում եք, որ սա արվում է իբրև թե անվտանգության ապահովման համար: Մենք ցանկանում ենք, որ դա հիմնավորվի»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/22/Aj-xek/2572709]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր