Զլաթան Իբրահիմովիչ. Սպասեք հզոր հայտարարության
Շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը անդրադարձել է իր ապագային:
«Եթե խոսենք իմ հաջորդ ակումբի մասին, ապա շուտով հզոր հայտարարություն կլինի: Այն շատ աղմկոտ է լինելու», ասել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով մինչև ձմեռ չի խաղա: Նրա պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է, սակայն հաղորդվել է, որ նա կարող է վերադառնալ «ՄՅՈւ»:


