14411 դիտում
10:35 13-07-2017
«Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին անհատույց կտրամադրվեն ափամերձ հողամասեր. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին ՀՀ կառավարությունը մտադիր է առանց մրցույթի՝ կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել: Հարցը կքննարկվի այսօրվա գործադիրի նիստում:
Դեռևս 2014 թ. կառավարության հավանությանն արժանացած Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նույն տարում ստեղծվել է «Սևանի իշխան» ՓԲ ընկերությունը, իսկ 1 տարի անց՝ «Սևան Ակվա»:
«Սևանի իշխանն» իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան Ակվան» նախաձեռնում է իրականացնել Սևանա լճում տեղակայվող առաջին մոդելային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները:
Ըստ որոշման նախագծի ծրագրի շրջանակներում «Սևան իշխանին» անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել 21.8 հեկտար հողամաս:
«Սևան ակվային» առանց մրցույթի 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0.6445 հեկտար հողամաս Կարճաղբյուր համայնքի ափամերձ տարածքից, իսկ բուն ցանցավանդակները տեղակայվել են ափից մոտ 8 կմ հեռավորության վրա: Ափամերձ տարածքը գտնվում է 1905 նիշից ցածր, այն հիմնականում օգտագործվում է նավեր կայանելու նպատակով, որի համար կառուցվել է ալիքապաշտպան շերտ:
Այժմ ընկերությանը Գեղարքունիքի Լճափ գյուղական համայնքի վարչական սահմաններում, «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 1.9466 հեկտար հողամաս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4062 դիտում
10:04 30-03-2017
Սեյրան Սարոյանը հայտարարագրել է տներ և հողամասեր Հայաստանում և Ռուսաստանում. «168 ժամ»
1794 դիտում
16:31 11-12-2020
Ստեփանակերտում կառուցվող բնակարանները սոցիալական որոշ խմբերի կտրամադրվեն առաջնահերթ և անհատույց
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»