211652_close_icon
views-count28353 դիտում article-date 10:21 13-07-2017

Տավուշի մարզի հաճախակի գնդակոծության ենթարկվող սահմանապահ Բաղանիս համայնքում բացվեց ոռոգման ջրագիծ, որի շնորհիվ գյուղացին ավելի ամուր կկանգնի իր հողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 12-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում պաշտոնապես շահագործման հանձնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ կառուցված ոռոգման ջրագիծը: Ոռոգման համակարգը կառուցվել է նաև արգենտինահայ Դեվեճիէան, Էքսերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանասավորմամբ: Միջոցառմանը ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, հարևան համայնքների վարչական ղեկավարներ, գյուղացիներ, հյուրեր: Պարային համարով հանդես եկան Նոյեմբերյանի «Սոսե» պարային համույթի սաները: Ջրագիծը օրհնեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը: Բաղանիս համայնքի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց. - Բաղանիսն փաստացի ունի 262 տնտեսություն և 832 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, որը ի շնորհիվ նոր ոռոգման համակարգի ունի զարգացման միտումներ: Հայաստան Համահայկական հիմնադրամի մոտ 40 մլն դրամի ներդրմամբ 54 հա տնամերձ և 7 հա խաղողի այգիներ արդեն ունեն բարձր ճնշման ոռոգման ջուր: Ի շնորհիվ ՀՀ Կառավարության որոշման, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար գործում է 50 տոկոս զեղճ ոռոգման ջրի համար, բոլոր բնակիչներն էլ անկասկած կկարողանան վճարել օգտագործված ջրի դիմաց: Ոռոգման ջուրը գյուղացիների համար երազանք էր արդեն մոտ 13 տարի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+

Նմանատիպ նյութեր