6091 դիտում
10:00 13-07-2017
Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը նոր բնակարան է գնել Երևանում, բայց Գյումրիում վարձով ապրում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկ ամսից ավելի է, ինչ Շիրակի մարզը ղեկավարում է ՀՅԴ-ական նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս ՀՅԴ-ի կամոք հրաժարվեց տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի իր պաշտոնից և ժամանեց աղքատ Շիրակի մարզը ղեկավարելու:
Պարզվում է, մինչև Երևանից Գյումրի հասնելը Խաչատրյանին հաջողվել է նախարարությունում աշխատելու ընթացքում ևս մեկ բնակարան ետ գցել:
Արթուր Խաչատրյանը 2016 թվականի հունիսի 22-ին ստանձնելով փոխնախարարի պաշտոնը՝ նույն տարեթվի հուլիսի 4-ին ներկայացրել է հայտարարագիր իր ունեցվածքի վերաբերյալ: Այն ուսումնասիրելուց պարզվում է, որ Խաչատրյանը փոխնախարար ժամանակ ունեցել է երկու բնակարան` բազմահարկ բնակելի շենքում, և INFINITI QX 4 մակնիշի մարդատար ավտոմեքենա:
Այդ տարում Խաչատրյանը ունեցել է կանխիկ 5 մլն 200 հազար դրամ և 6 հազար 700 ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը 2016-ին հասել է 13,5 մլն-ի:
Արդեն 2017 թվականի հունիսի 22-ին Խաչատրյանը Շիրակի մարզպետի պաշտոնում հայտարարագրել է երեք բնակարան տարբեր բնակելի շենքերում: Նրա ավտոմեքենան փոփոխության չի ենթարկվել: Այս պահին նա ունի 2 մլն դրամ և 4,5 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 12,5 մլն դրամ:
Անդրադառնալով Խաչատրյանի կողմից ձեռք բերված նոր բնակարանին՝ նշենք, որ armtimes.com-ի տեղեկություններով, այդ բնակարանը ձեռք է բերվել մայրաքաղաքում: Խաչատրյանը Գյումրիում բնակվում է վարձակալված բնակարանում: Այն գտնվում է Շիրակի մարզպետարանի դիմաց` Հանսմանի թաղամասում:
Armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան Շիրակի մարզպետարանից պատասխանել էին, որ Խաչատրյանի բնակարանի վարձակալության համար կառույցի բյուջեից գումար չի հատկացվում: Ստացվում է, որ մարզպետը վարձով է ապրում իր հաշվին: Նշենք, որ մարզպետների աշխատավարձը կազմում է մեկ ամսվա համար 660 հազար դրամ, այսինքն՝ բազային աշխատավարձի` 66 000 դրամի տասնապատիկը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
49538 դիտում
16:46 17-02-2017
«Վարձով եմ ապրում, չունեմ այլ բնակարան` ապրելու». Սեյրան Օհանյանը` իր շքեղ կահկարասիի մասին..aravot.am
1804 դիտում
13:48 15-04-2022
Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը․ Վահան Քերոբյան
10641 դիտում
10:33 06-10-2017
Տավուշի ՀՀԿ-ական մարզպետը չի ենթարկվում ՀՅԴ-ական նախարարին. «Իրավունք»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»