Արշակ Կորյանը պայմանագիր կնքեց «Լոկոմոտիվի» հետ
Հարձակվող Արշակ Կորյանը վերադարձավ Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Հոլանդական «Վիտեսի» խաղացողը ռուսական թիմի հետ պայմանագիր կնքեց: Նոր ակումբում նա հանդես կգա 13 համարի ներքո:
22-ամյա Կորյանը «Լոկոմոտիվի» սան է, որը ակումբից հեռացել էր 2015 թվականին: Երկու տարվա ընթացքում նա «Վիտեսի» հիմնական կազմում ընդամենը 3 խաղ է անցկացրել, մնացած ժամանակ հանդես է եկել փոխարինողների կազմում: