Յուրի Սյոմին. Արշակ Կորյանը կգա «Լոկոմոտիվ»
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը անդրադարձել է հարձակվող Արշակ Կորյանի ապագային:
«Արշակ Կորյանը պետք է «Լոկոմոտիվին»: Նրա հետ պայմանագիր կկնքվի: Թիմի սանի վերադարձը շատ կարևոր պահ է», ասել է Սյոմինը:
Նշենք, որ անցած մրցաշրջանը հոլանդական «Վիտեսում» հանդես եկած Արշակ Կորյանը Ավստրիայում մասնակցել է «Լոկոմոտիվի» հավաքին: Ներկա պահին նա ազատ գործակալի կարգավիճակ ունի: