211652_close_icon
views-count1048 դիտում article-date 09:28 22-05-2015

Արշակ Կորյանը հոլանդական «Վիտեսի» հետ պայմանագիր կնքեց

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Արշակ Կորյանը հոլանդական «Վիտեսի» հետ պայմանագիր կնքեց, որը նախատեսված է մինչև 2016թ. ամառը և թիմի հիմնական կազմում կարող է իր նորամուտը նշել հաջորդ մրցաշրջանում՝ Հոլանդիայի առաջնությունում: Ինչպես հայտնում է «Վիտեսի» պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը հանդես էր գալիս թիմի երիտասարդական կազմում, որը իր հասակակիցների մրցաշարում հաղթող է ճանաչվել: Նշենք, որ Հոլանդիայի վերջին առաջնությունում, որն ավարտվեց մայիսի 17-ին, «Վիտեսը» բավական հաջող հանդես եկավ գրավելով 5-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր