3159 դիտում
15:11 12-07-2017
ԱԻՆ խնդիրների օրակարգում է աղետներին երեխաների պատրաստվածության հիմնահարցը
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Սեյվ դր չիլդրեն» (Save the children) կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ` ԱՌՆ ծրագրի համակարգող Գուրամ Մատիաշվիլիին և Կրթության և երիտասարդության հարցերով փորձագետ Իռեն Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման ոլորտում «Սեյվ դր չիլդրեն» կազմակերպության հետ համատեղ իրականացվող միջոցառումների ուղություններն ու նպատակները «Հարավային Կովկասում Եվրոպական միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) կողմից աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջամտությունների ինստիտուտցիոնալացումը, վերարտադրումն ու տարածումը» ծրագրի շրջանակում:
Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված կրթական տեղեկատվական նյութերի թվայնացման և մեկ ընդհանուր հարթակում այդ նյութերի հավաքագրման վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեշտ հասանելի լինեն հասարակության բոլոր շահառու խմբերի համար: Կողմերը կարևորեցին աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը կրթական ծրագրերում՝ նպատակ ունենալով ուսուցման միջոցով բարձրացնել աղետներին և արտակարգ իրավիճակներին երեխաների պատրաստվածության մակարդակը:
Քննարկվեցին նաև աղետների ռիսկի նվազեցման հարցում ԶԼՄ-ների դերակատարության խնդիրները՝ որպես կրթական բաղադրիչ պարունակող տեղեկատվության տարածման լավագույն միջոց և գործընկեր: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև կրթական միջոցառումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ արտակարգ իրավիճակների և պատահարների լուսաբանումն առավել արդյունավետ և ուսուցանող դարձնելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2811 դիտում
16:25 29-09-2017
Յուրաքանչյուր համայնք պետք է ապահովված լինի աղետներին դիմակայելու ծրագրով. ԱԻՆ
3936 դիտում
23:30 12-10-2017
Տեխնածին աղետներին դիմակայելու գործընթացում ԱԻՆ-ը կիրառելու է լավագույն միջազգային փորձը
Այս բաժնից
523 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
700 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը